Մասնագիտություն

Ճիշտ կառավարումը՝ բիզնեսի հաջողության գրավական. «Մասնագիտություն»

Պլանավորում, շահադրդում, կազմակերպում, հաղորդակցում, մշակման ու որոշումների ընդունման գործընթացներ, վերահսկողություն. փոքր բիզնես, թե տնտեսապես հզոր երկիր կառուցելու հեռանկար՝ հենց այս գործընթացն է ապահովում ցանկացած համակարգի արդյունավետ զարգացումը և առկա սահմանափակ ռեսուրսների պայմաններում մաքսիմալ արդյունքների ձեռքբերումը։ Հետևաբար կառավարման գիտելիքներին և հմտություններին տիրապետող մասնագետների կարիքն առավել քան մեծ է:

«Գործարար վարչարարություն». մագիստրոսական ծրագիր, որի նպատակն է աջակցել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մրցունակ կառավարիչ-առաջնորդների պատրաստմանը, որոնց հատուկ է ստեղծարար կառավարչական գործելաոճը:

Մասնագիտությունն ապացուցել է իր արդյունավետությունը, աշխատաշուկայում ունի մեծ պահանջարկ, արժանացել է ոչ միայն երիտասարդների, այլև ավագ սերնդի ուշադրությանը, հարմար է ռազմավարական և վերլուծական մտածողություն, կազմակերպչական և առաջնորդության հմտություններ ունեցող մարդկանց համար:       

Խելամիտ և արդյունավետ կառավարման մեջ է յուրաքանչյուր ընկերության հաջողության գրավականը: Շուկայական համակարգի անընդհատ փոփոխվող պայմաններում առաջ են գալիս կառավարման տարբեր մոտեցումներ, սկզբունքներ, հայեցակարգեր: Հմուտ և բանիմաց կառավարչի գերխնդիրն է որքան հնարավոր է կարճ ժամանակում ընտրել մեթոդներից և ձևերից ամենաօպտիմալը՝ խնայելով նյութական, ֆինանսական, արտադրական և այլ ռեսուրսներ ու ժամանակ՝ բիզնես գաղափարները գործնական կյանքում իրագործելու և առաջադրված նպատակներին հասնելու համար:

«Մասնագիտություն» հաղորդաշարի հյուրը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի դոցենտ, գործարար վարչարարություն (կառավարում) մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար, տեխնիկական գիտությունների թեկնածու Հարություն Զաքոյանն է:

Կարդացեք նաև

Back to top button