Մասնագիտություն

Խոհարարությունը՝ համի և գեղեցկության արվեստ․ «Մասնագիտություն»

Վառ երևակայություն, հստակ չափաբաժիններ, ոգեշնչում, պրոֆեսիոնալիզմ, համբերատարություն, աշխատասիրություն և, որ ամենակարևորն է, բարձր տրամադրություն. ահա այսպես է սկսվում կախարդանքը՝ խոհանոցում ծնունդ տալով բազմաթիվ համեղ ու աչք շոյող ուտեստների, որոնք երբեմն չափազանց գեղեցիկ են ուտելու համար:

Այսօր ներկայացնելու ենք աշխարհի ամենակիրառական, ամենապահանջված և ամենահամեղ՝ խոհարարի մասնագիտությունը:

Խոհարարությունն իսկական արվեստ է, մասնագիտություն, որտեղ կարելի է անվերջ ստեղծագործել և սովորել ամբողջ կյանքի ընթացքում։

Լավ խոհարարը պետք է ունենա բնատուր տաղանդ, ստեղծագործ միտք, տիրապետելով մասնագիտական հմտություններին ու վարպետությանը՝ ստեղծի իր ուրույն ձեռագիրը, լինի համբերատար, չափազանց կոկիկ, մաքուր և ուշադիր:

Ու չնայած խոհարարների ստեղծագործությունների կյանքը չափազանց կարճ է, նրանց ստեղծած խոհարարական արվեստի գլուխգործոցները կարող են զարմացնել իրենց շքեղ տեսքով, ախորժելի բույրով և անկրկնելի համով:

«Մասնագիտություն» հաղորդաշարի հյուրը «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանն է:

Կարդացեք նաև

Back to top button