Կարևոր

Ֆրանսիան «խորապես ցնցված» է Կարեն Պետրոսյանի մահվամբ

Ֆրանսիան Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վերադարձնել Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի դին, որը գերության մեջ, ըստ պաշտոնական Բաքվի, հանկարծամահ է եղել։

Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Ռոմեն Նադալը հայտարարել է, որ իր երկիրը խորապես ցնցված է Պետրոսյանի մահվամբ՝ նրա գերվելուց մեկ օր հետո եւ կոչ է արել «լույս սփռել երիտասարդի մահվան հանգամանքների վրա»։

Back to top button