Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեծ առաջնախաղ է սպասվում։ Տարիներ անց թատրոն է վերադառնում Ջուզեպե Վերդիի «Օթելլոն»՝ իտալական ոգով ու շնչով։ Ներկայացման մեջ զբաղված են Հայաստանի վաստակավոր արտիստներ Հովհաննես Այվազյանը, որը մարմնավորում է Օթելլոյին, Գևորգ Հակոբյանը՝ Յագոյին, իսկ Անահիտ Մխիթարյանը հանդես է գալիս Դեզդեմոնայի դերում։ Հրավիրյալ արտիստներ կան Իտալիայից, Վրաստանից, Ռուսաստանից։
մեկ րոպեից էլ քիչ




