Վարչապետի առաջարկը երեք նախագահներին, իրողությունների մասին է։ Հրապարակել բոլոր փաստաթղթերը, որ մարդիկ հասկանան կարգավորման գործընթացի տրամաբանությունը։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
Լևոն Սարդարյանն ու պատգամավորը խոսել են վարչապետ Փաշինյանի՝ երեք նախագահներին բանավեճի հրավերի, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Ադրբեջանի պահանջի, «Եվրաքվե» նախաձեռնության, ՀՀ-ԵՄ հարաբերությունների, վիզաների ազատականացման գործընթացի մասին։
Ըստ Եղոյանի, հարցը շատ էր շրջանառվում, հատկապես երեք նախագահների կողմնակիցների կողմից։ Վարչապետի առաջարկն ուղղակի իրողությունների մասին է։ Եղոյանը նշել է, թե բանակցությունների տրամաբանությունը, որ դրվել էր գործընթացի հիմքում դեռ 1995թ.-ին, բերելու էր նրան, որ Լեռնային Ղարաբաղն ի վերջո հայտնվելու էր Ադրբեջանի կազմում։




