
ՄԱԿ- ի փախստականների հարցով գործակալությունն սկսում է Իրաքում մարդասիրական մեծածավալ գործողություն, որպեսզի օգնի ավելի քան 500 հազար մարդու, որոնք Իրաքի հյուսիսում ռազմական գործողությունների հետեւանքով ստիպված լքել են իրենց տները։ Անհրաժեշտ օգնությունը պետք է առաքվի օդով, ցամաքով եւ ծովով Թուրքիայի, Հորդանանի, ԱՄԷ- ի եւ Իրանի տարածքով։
«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները գրավել են Իրաքի հյուսիսային մասը։ Միջազգային հանրությունը միավորում է ջանքերը, որպեսզի օգնի Իրաքին եւ քրդերին կասեցնելու իսլամիստների հարձակումները։
Երկուշաբթի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ամերիկյան օդուժի աջակցության շնորհիվ հնարավոր է եղել ազատագրել Մոսուլի մերձական խոշորագույն ամբարտակը։




