
Ինչպե՞ ս բնակարանները դարձնել ավելի տաք, ծախսը՝ ավելի քիչ․ ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում այս հարցի պատասխանը փնտրում են գրեթե բոլորը՝ քաղաքացիներից մինչև գիտնականներ։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալասրանում նույնպես գիտնականները փնտրում են հարցի պատասխանը։
Համալսարանի ջերմագազամատակարարման ամբիոնի դոցենտ Նաիրա Իգնատոսյանը պատմում է՝ «Շենքերի էներգետիկանա սերտիֆիկացում» ծրագրի շրջանակներում են սկսել գիտական հետազոտությունները:
Աշխարհում առաջատար արդյունաբերական շինարարության ճյուղերից մեկը արդյունաբերությունն է։ Վերջին տարիներին Հայաստանում՝ հատկապես Երևանում, լայն թափով շինարարությունը է ընթանում։ Առաջիկա ամիսներին շինարարության այս ալիքը կտարածվի նաև մարզերում, քանի որ եկամտահարկի վերադարձի դրույթը մինչև 2029թ.-ը կգործի միայն մայրաքաղաքից դուրս։
Ժամանակակից աշխարհում շենքեր նախագծելիս կարևորվում է շենքերի էներգախնայողության գործոնը։ Հայաստանում, եթե նոր կառուցվող շենքեր նախագծելիս հատկապես վերջին տարիներին այդ գործոնը հաշվի առնվում է, ապա խորհրդային տարիներին կառուցված շենքերում՝ վստահաբար՝ ոչ։ Ուստի հիմնական հարցը մեկն է՝ ինչպե՞ս բարձրացնել շենքերի էներգետիկ ցուցանիշը.
«Մենք ունենք հատուկ մշակած համակարգ, որը տեղադրվելու է շենքի նկուղում։ Այդ համակարգը կունենա նաև ջերմային պոմպ։ Առաջարկում ենք ներքին օդի օդափոխությունն ու ջեռուցումը իրականացնել օդի միջոցով։ Ջերմային պոմպի օգնությամբ ձմռանը կունենանք ավելի բարձր, իսկ ամռանը՝ ավելի ցածր ջերմաստիճան»։
Նախագիծը կնպաստի, որ Հայաստանում ավելի շատ շենքեր էներգաարդյունավետ դառնան՝ վստահ է գիտնականը՝ այս կերպ նվազեցնելով նաև ջերմոցային գազերի արտանետումները։ էներգաարդյունավետության գնահատման միջոցը շենքերի էներգետիկական սերտիֆիկացումն է։ Հավաստագրման համակարգերը կարող են կիրառվել ինչպես նոր, այնպես էլ շահագործվող շենքերի համար։

Շինությունների դասակարգման համար գոյություն ունեն միջազգային կառույցներ։ Շենքերը պետք է ունենան գերցածր էներգապահանջարկ։ Եթե սարքի հզորությունն ավելի մեծ լինի, ապա այն կաշխատի նաև բազմաբնակարան շենքերի դեպքում։
Եվրամիության երկրներում էներգետիկ սերտիֆիկացումը ներդրվել է 2002-ին՝ եվրոպական դիրեկտիվով։ Հայաստանը 2013-ին նույնպես ընդունել է ստանդարտ էներգաարդյունավետության սերտեֆիկատների վերաբերյալ դիրեկտիվը։ Աշխատանքի գիտական բաղադրիչը ներառում է նաև առաջարկներ։ Գիտնականները կառաջարկեն շենքերի էներգածախսի նվազեցման տեխնոլոգիական նոր լուծումներ։ Շենքերի դասեր ունենալը կարևոր է՝ ասում են մասնագետները։ Ընդհանրապես ցանկացած շենք պետք է անձնագիր ունենա:
Առաջարկը կարվի, բայց արդյոք այն տնտեսության մեջ կկիրառվի՞, թե՝ ոչ, այդուհանդերձ գիտական մենեջմենթի խնդիրը բաց է։ Նախ առաջարկում կրթական բաղադրիչ կներառեն։ Համալսարանում կարևորում են ջերմագազամատակարարման ու օդափոխության մասնագետների աշխատանքը։ Սա ոչ միայն գիտական ուղղություն է, որը հետազոտում ու գիտական առաջարկներ է ներկայացնում, այլ նաև գործնականում կիրառելի մասնագիտություն, ընդ որում՝ ամենամրցունակներից՝ ասում է Նաիրա Իգնատոսյանը։
Վերջին տարիներին ուսանողների հոսքը նվազել է, բայց համալսարաանում ընդգծում են՝ ամենակարևոր մասնագիտություններից է։ Գործատուների շրջանում կա լուրջ պահանջարկ՝ բարձր աշխատավարձ են առաջարկում։ Իսկ երիտասարդները կարող են թե՛ իրենց գիտելիքներով գումար աշխատել, և թե՛ գիտական հետազոտություններ կատարել։




