
Կշարունակենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը, ամենօրյա ճեպազրույցում ասաց ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Վեդանտ Պատելը։
«Սա շարունակում է կենսական նշանակություն ունեցող ոլորտ մնալ այս վարչակազմի և պետքարտուղարի համար, և կշարունակենք աշխատել դրա վրա մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը», — ասել է խոսնակը:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել։
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը վերջին անգամ հանդիպել են 2024 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում։




