
Մինչ Գազայում պատերազմն է մոլեգնում, Սիրիայում վարչակարգ է փոփոխվում, եռում է Իսրայելի կողմից բռնազավթված Արեւմտյան ափը, Երուսաղեմի Հին քաղաքի հայ բնակիչները իրենց լուռ պարտերազմն են վարում, որը պակաս գոյաբանական չէ, գրում է Associated Press-ը։
Համաշխարհային լրատվամիջոցի ուշադրության կենտրոնում այն խնդիրներն են, որոնց Հանրային ռադիոն պարբերաբար անդրադառնում է

Երուսաղեմի Հայոց պատրիարքը համայնքի աջակցության կարիքն ունի. «Սփյուռքի ձայնը»
Հայերը Երուսաղեմի հնագույն համայնքներից է, որ դարերով վանքի շուրջ համախմբված ապրում են Հին քաղաքում՝ առանց իրենց հարեւանների հետ էական տարաձայնությունների։ Այսօր քրիստոնեական փոքր համայնքը սկսել է մասնատվել իրենց եւ Հին քաղաքի բազմադավան բնույթին սպառնացող ուժերի ազդեցության տակ։ Արմատական հրեական վերաբնակիչները ծաղրում ու հարձակվում են աղոթքի գնացող հոգեւորականների վրա, իսկ համայնքի հողային գործարքները, որի արդյունքում համայնքապատկան տարածքի 20 տոկոսը վերածվելու է շքեղ հյուրանոցի։ Այս ամենի արդյունքում համայնքն ու եկեղեցին մտահոգ են իրենց ապագայի նկատմամբ։

Պատրիարքությունն իրար հետեւից մերժում էր եկեղեցապատկան հողերի վաճառքի առաջարկները։ Ամեն ինչ փոխվեց 2021 թվականին, երբ հայ հոգեւորականն ստորագրեց 98 տարով վարձակալությամբ Xana Capital- ին տարածք տրամադրելու պայմանագիրը։ Պատրիարքը չեղյալ հայտարարեց գործարքը։ Ընկերությունը դրա դեմ հանդես եկավ, զինված մարդկանց ուղարկեց այդ տարածք, որոնք արցունքաբեր գազով եւ մահակներով հարձակվեցին համայնքի անդամների՝ այդ թվում հոգեւորականների վրա, գրում է AP-ի հեղինակ Ջուլա Ֆրանկելը։

Իսրայելում անհանդուրժողականության պատճառը կրոնական է․ «Սփյուռքի ձայնը»
Նա գրում է, թե ինչպես են իսրայելական ոստիկանությունը եւ վերաբնակիչները հարձակվում հայկական թաղամասի վրա։ Հայր Աղան Գոկչյանը Associated Press-ին պատմել է, որ հրեական արմատական խմբերը պարբերաբար հարձակվում են իր վրա։ «Գիտեք, դուք այստեղ՝ Սուրբ հողում, ապագա չունեք։ Դուք չեք շարունակի այստեղ ապրել։ Սա մեր երկիրն է։ Մենք ձեզ արմատահան կանանք»,- ասել են նրանք։
Հակառակ պառակտմանը՝ հայ հոգեւորականներն ու ակտիվիստները Associated Press-ին ասել են՝ ցանկությունը մեկն է՝ մշտական ներկայությունը Հին քաղաքում։
Լուսանկարները՝ Associated Press




