
Հովհաննես Թումանյանի 155– ամյակին նվիրված հոբելյանական տարվա շրջանակներում Նարեկացի արվեստի միությունում, թումանյանագետ Անի Եղիազարյանը, հանդիպումներ է ունենում պատմաբանների հետ։

Զրույցների ընթացքում հետաքրքիր մանրամասներ բացահայտվեցին Առաջին համաշխարհային պատերազմում Թումանյանի մասնակցության ու դերակատարության, Արևմտյան Հայաստան նրա այցելության մասին։
Լինելով ռազմաճակատում, նա գրել է իր տեսածի մասին՝ առանց չափազանցությունների և սուբյեկտիվ տպավորությունների, որի հիման վրա Ամենայն հայոց կաթողիկոսի կազմած գաղտնի հանձնաժողովը, Արևմտյան ռազմաճակատի վիճակի մասին իրատեսական կարծիք է կազմել։ Բանաստեղծի վկայություններն հետագայում արտացոլվել են նաև նրա ստեղծագործություններում։




