Հայագիտակ

Յուրաքանչյուր ձեռագիր մի քար է պատմության խճանկարի մեջ․ «Հայագիտակ»

Մաշտոցյան Մատենադարանի ձեռագրագիտության բաժինը ուսումնասիրում, նկարագրում և ցուցակագրում է ձեռագիր մատյանները։ Դրանցից կազմվում է Մայր ցուցակը և հանձնվում տպագրության։ Այս տարի լույս է տեսել Մայր ցուցակի 11-րդ հատորը։

Եթե նախկինում 60-ականներին, թղթի խնայողության նպատակով ձեռագիր մատյանը նկարագրում էին համառոտ, ապա հիմա դա արվում է չափազանց մանրամասնորեն նկարագրվում են տեքստը, նկարները, տառերը, բովանդակությունը, կազմը, վիճակը և այլն։

Մատենադարանի ձեռագրագիտության բաժնի աշխատակցուհի Նարինե Վարդանյանն ասում է, որ այդ ավանդույթը փոխանցել է բաժնի երկարամյա ղեկավար երջանկահիշատակ Գևորգ Տեր-Վարդանյանը, հավելելով, որ յուրաքանչյուր ձեռագիր մի քար է հայոց պատմության խճանկարի մեջ։

Կարդացեք նաև

Back to top button