Իլոն Մասկը մարդկության պատմության մեջ առաջինն, որի կարողությունը գերազանցել է 400 մլրդ դոլարը։ Bloomberg-ի միլարդատերերը ինդեքսի համաձայն՝ նրա կարողությունը $439,2 մլրդ է կազմում։
SpaceX-ի հիմնադիրի կարողությունը էապես ավելացել է ԱՄՆ ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո։ Թրամփին ակտիվորեն աջակցող Մասկը նաեւ տեղ կունենա ապագա կառավարությունում։
Դաշնային փաստաթղթերը վկայակոչելով՝ The New York Times-ը գրել էր, որ Թրամփի հաղթանակի համար միլիարդատերը ծախսել է 250 մլն դոլար՝ անձնական միջոցներից։




