Հայագիտակ

Հայկական դուդուկի նշանավոր վարպետները` մեկ գրքում․ «Հայագիտակ»

Սարդարապատի հայոց ազգագրության թանգարանը հրատարակել է «Հայկական դուդուկի վարպետները» պատկերագիրքը, որտեղ ներկայացված են հայկական դուդուկի նշանավոր վարպետները՝ 19- րդ դարից սկսած մինչև մեր օրերը։ Նրանցից յուրաքանչյուրը բարձր վարպետության հասնելու իր ուրույն ճանապարհն է անցել։

Արտաշես Եսայանն Արցախից է, մինչև անկախացումը դուդուկն այնտեղ ընդունված չի եղել։ Վարպետը, գործիքին հեռավոր նմանություն ունեցող մի բան է պատրաստել և մասնակցել Գյումրիում ընթացող դուդուկահարների մրցույթին։ Տարիների ընթացքում կատարելագործվելով՝ ինքն է սկսել դասավանդել։

Միխայիլ Սադոևը, հակառակը` ամբողջ կյանքն անցկացրել է երաժիշտների միջավայրում։ Ազգությամբ ասորի է, բայց սիրտը ցավում է հայկական նվագարանների ապագայի համար։ Ինքն ու եղբայրը հայկական ազգային նվագարաններ են պատրաստում։ Միխայիլը նաև հիանալի կատարող-դուդուկահար է։

«Մենք ցանկացել ենք մեկ գրքում ամփոփել ոչ միայն բոլոր նշանավոր հայ դուդուկահարներին, այլև դուդուկի կամ ծիրանափող գործիքի պատմությունը, նրա անցյալն ու ներկան», – խոսելով պատկերագրքի մասին, նշում է Ազգագրության թանգարանի փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանը։

«Հայկական դուդուկի վարպետները» պատկերագիրքը լավ նվեր է՝ թե’ մասնագետների, թե’ դուդուկի սիրահարների համար։

Կարդացեք նաև

Back to top button