ԿարևորՀասարակություն

ՀՀ նախագահն ամերիկահայ գործարարի հետ հանդիպմանը բարձր է գնահատել կազմակերպության կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ամերիկյան «Philos Project» կազմակերպության նախագահ և գործադիր տնօրեն Ռոբերտ Նիքոլսոնին և «Save Armenia» դաշինքի հիմնադիր, ամերիկահայ գործարար, բարեգործ Ջեյմս Թուֆենկյանին:

Նախագահը ողջունել է հյուրերին նախագահական նստավայրում և բարձր գնահատել կազմակերպության կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան առնչությունները, համագործակցության առկա բարձր մակարդակը:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում և տարածաշրջանում տիրող ընդհանուր իրադրությանը, առկա զարգացումներին և մարտահրավերներին: Այս համատեքստում նախագահը մանրամասներ է ներկայացրել հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Ռոբերտ Նիքոլսոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության և անկեղծ զրույցի համար և շեշտել իրենց պատրաստակամությունը հնարավորինս նպաստել Հայաստանի և ԱՄՆ փոխգործակցությանը:

Կարդացեք նաև

Back to top button