Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտպանել է բողոքի գործողությունները ցրելու ոստիկանության գործողությունները՝ դրանք համարելով ավելի պրոֆեսիոնալ, քան՝ Եվրոպայում և ԱՄՆ-ում։
Ավելի վաղ Վրաստանի հանրային օմբուդսմեն Լեւան Իոսելիանին մեղադրել է ոստիկանությանը ձերբակալվածների հանդեպ խոշտանգումներ իրականացնելու մեջ։ Ոստիկանության գործողությունները Միացյալ Նահանգները դատապարտել եւ որակել է «գերբռնություն», հայտնում է Reuters- ը։
Երկիրը ճգնաժամի մեջ է հայտնվել անցած հինգշաբթի օրվանից, երբ «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարեց մինչեւ 2028 թվականը ԵՄ անդամակցության բանակցությունները օրակարգից հանելու և ֆինանսական աջակցությունից հրաժարվելու մասին։
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում արդեն վեցերորդ օրը շարունակվում են բախումները Եվրամիության կողմնակից ցուցարարների և ոստիկանության միջև։ Ցուցարարները օգտագործում են լազերային ճառագայթներ և ճայթուկներ, իսկ ոստիկանությունը՝ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։
Թարգմանությունը՝ Կարինե Ծատրյանի




