Հայագիտակ

Հայաստան-Սերբիա դարավոր բարեկամության նոր շրջափուլը․ «Հայագիտակ»

Հայ-սերբական հարաբերությունները դարերի պատմություն ունի։ Անիի անկումից հետո հայերը հաստատվել են աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ նաև Սերբիայում։ Այսօր հայերն այստեղ չեն խոսում հայերեն, ազգանուններն էլ վաղուց հայկական չեն, բայց նրանք գիտեն իրենց պատմական արմատների մասին, այցելում են Հայաստան, ծանոթանում տեսարժան վայրերին։

Այս տարի լրանում է Հայաստան-Սերբիա դիվանագիտական հարաբերությունների 30 տարին։ Տարվա ընթացքում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ, օրերս էլ՝ Ավ․Իսահակյանի անվան գրադարանում, որտեղ հնչել են սերբական երգեր, սերբ բանաստեղծների Հայաստանին նվիրված ստեղծագործություններ։

«Դեռ Մխիթարյան հայրերն են կապեր ունեցել սերբերի հետ, տպագրել են նրանց գրքերը։ Մեր պատմական ճակատագիրը նույնն է։ Երևի դա է ընկած մեր դարավոր բարեկամության հիմքում», – նշում է Հայաստանում պատվավոր հյուպատոս Բաբկեն Սիմոնյանը։

Հայաստան-Սերբիա մշակութային կապերը գնալով ավելի են ամրանում։ Սերբիայում վերջերս հրատարակվեցին Ֆ․Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը», Մ․ Խորենացու «Հայոց պատմությունը», Աելիտա Դոլուխանյանի «Անին` հայոց մայրաքաղաք» գրքերը, որոնք, ինչպես նշում է հյուպատոսը, սպառվել են րոպեների ընթացքում։

Հայաստան-Սերբիա դիվանագիտական հարաբերությունների 30-ամյա հոբելյանի առթիվ, Սերբիայում թողարկվել է հոբելյանական նամականիշ։

Կարդացեք նաև

Back to top button