Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի անցկացրած հեռուստամարաթոնի արդյունքները վերջին 10 տարում նախադեպ չունեն՝ բացառությամբ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում կազմակերպված դրամահավաքի։
Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանը նման գնահատական է հնչեցրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։
Ըստ նրա, ակտիվ են եղել ավանդաբար մեծ մասնակցություն ունեցող ամերիկյան, ֆրանսիական հայկական գաղութներն ու Տորոնտոյի հայությունը՝ այն դեպքում, երբ Ռուսաստանում բնակվող հայերն առհասարակ ոչ մի կերպ չեն մասնակցել դրամահավաքին։
Ինչ վերաբերում է հիմնադրամի աշխատանքների խոչընդոտներին, ապա Արշամյանը խոսել է այն շահարկումների մասին, որոնք, ըստ նրա, ունեն միայն ու բացառապես քաղաքական ենթատեքստ։




