
Ռուսական «Ուրալվագոնզավոդ» ընկերությունն առաջիկա օրերին Բաքու կուղարկի Ադրբեջանի պատվիրած ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակը, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը:
Ադրբեջանը կստանա ՏՕՍ-1Ա ծանրհրանետային համակարգեր, որում ընդգրկված է 6 մեքենա, ՏՄՄ-6 ծանր մեխանիզացված կամուրջներ և 3 միավոր ԻՄՌ-3Մ ինժեներական մեքենա:
ՏՕՍ-1Ա-ի կրակի հեռահարությունը 6 կիլոմետր է, խոցման մակերեսը՝ 2.5-4 հեկտար՝ կախված հրթիռի տեսակից:




