
Ռուբլու անկումը պայմանավորված է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներով՝ «Ռադիոլուր»-ին փոխանցում է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Աղասի Թավադյանը։ Տնտեսագետի դիտարկմամբ, Հայաստանի շուկան մեծ կախվածություն ունի Ռուսաստանի մեծ շուկայից, ուստի և ռուբլու անկումը ճնշում է տնտեսության վրա։
Առաջիկայում փոխարժեքի շուկայում կատարվող տատանումներն իրենց ազդեցությունը կունենան նաև բենզինի շուկայի վրա։ Ազդեցությունը, ի դեպ, արդեն նկատելի է։ Բենզինի գինը բարձրանում է։ Ռուբլու անկումն ազդում է նաև աշխատանքային միգրանտների եկամուտների վրա։




