ԿարևորՔաղաքական

Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը․ ԱԳՆ

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի հաստատումը։

«Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը՝ հույս հայտնելով, որ այս զինադադարն առանցքային քայլ կլինի մարդասիրական խնդիրների լուծման և ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար»,-ասվում է ԱԳՆ-ի X-ում արված գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելը հրադադարի մասին համաձայնության է եկել «Հեզբոլլահ» շարժման հետ։

Կարդացեք նաև

Back to top button