
Արևմուտքում Ուկրաինային միջուկային զենք մատակարարելու շուրջ քննարկումները բացարձակ անպատասխանատվություն են, Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
The New York Times-ը տեղեկացրել էր, որ անցյալ շաբաթ որոշ արևմտյան անանուն պաշտոնյաներ հայտարարել էին, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է Ուկրաինային միջուկային զենք մատակարարել, սակայն նաև նշել էին, որ նման քայլը կարող է լուրջ հետևանքներ ունենալ:
Պեսկովը նշել է, որ այս մեկնաբանությունները վերաբերում են միայն անանուն աղբյուրներին, և նման կարծիք արտահայտողները չունեն պատասխանատվության զգացում։ Արևմուտքը պետք է ուշադիր լսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ասել է նա:
Ավելի վաղ, Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ եթե Արևմուտքը Ուկրաինային միջուկային զենք մատակարարի, ապա Մոսկվան կարող է դա դիտարկել որպես Ռուսաստանի վրա հարձակման փորձ՝ միջուկային պատասխան տալու համար հիմք ստեղծելով:
Թարգմանությունը՝ Կարինե Ծատրյանի




