Իտալիայում անցկացվող Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարների նիստին մասնակցում են նաեւ արաբական երկրների ներկայացուցիչները։
Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին ընդունել է G7-ի իր պաշտոնակիցներից բացի նաեւ Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթին և մի շարք արաբական երկրների արտաքին գործերի նախարարներին:
Մեծ 7-ի հանդիման գլխավոր թեմաներն են Մերձավոր Արևելքում հակամարտությունը, Ուկրաինայում պատերազմը և Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայունությունը:
Թարգմանությունը՝ Կարինե Ծատրյանի




