Գրեթե յուրաքանչյուր ամուսնության սկզբում ընտանեկան կյանքը թվում է անչափ հեշտ և իդեալական: Ժամանակի ընթացքում ռոմանտիկ պատկերացումներին փոխարինելու է գալիս կենցաղը՝ իր առօրյա բազմաթիվ անխուսափելի խնդիրներով, որոնք կարող են ընդգրկել ընտանեկան կյանքի ամենատարբեր ոլորտներ. հաղորդակցում, երեխաների դաստիարակություն, նյութական բարեկեցություն, հետաքրքրություններ, ազատ ժամանակի կազմակերպում՝ հաճախ երիտասարդ ամուսինների համար դառնալով ամենամեծ փորձությունը:
Ու չնայած ցանկացած ընտանիքում վեճերն ու կոնֆլիկտներն անխուսափելի են, բայց եթե դրանք դառնում են հաճախակի, ապա կարող են ազդել ընտանիքի հոգեբանական մթնոլորտի վրա. քայքայել հարաբերությունները, ընտանիքի անդամների միջև առաջացնել լարվածություն, տհաճ հոգեվիճակներ, սթրես:
Հենց այդ պահին օգնության կարող են հասնել ընտանիքի հոգեբանները. ուսումնասիրելով ու խորությամբ հասկանալով ընտանեկան հարաբերությունների խանգարումների հետևանքները գիտական տեսանկյունից և վերականգնելով խաթարված միջանձնային հարաբերությունները՝ ստեղծել ընտանիքում համերաշխության մթնոլորտ:
Ընտանիքի հոգեբանություն. այս մասնագիտության մեջ չափազանց կարևոր է համբերատարությունը, նվիրվածությունը, մասնագետի և այցելուի միջև փոխադարձ հոգատարությունն ու ջերմությունը, յուրաքանչյուրին յուրովի մոտեցում ցուցաբերելու կարողությունը և մեծ սերն իրենց մասնագիտության նկատմամբ:
Զրույց Երևանի պետական համալսարանի ընտանիքի հոգեբանություն մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Նարինե Հարությունյանի հետ: