Առանց տողատակի

Բաքվին հասկացրին, որ պետք է հրաժարվի ծավալապաշտությունից․ «Առանց տողատակի»

Ադրբեջանում ավարտված COP29 գագաթնաժողովին չմասնակցելով՝ մեծ տերությունները Բաքվին հասկացրին, որ պետք է հրաժարվի ծավալապաշտությունից։

Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Էմիլ Օրդուխանյանը։

Լևոն Սարդարյանն ու Էմիլ Օրդուխանյանը զրուցում են ավարտված COP29-ի արդյունքների, տարածաշրջանում ընթացող զարգացումների, հայ-ադրբեջանական կարգավորման ներկա ընթացքի, նաև Հայաստանում և Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին։

Բանախոսի դիտարկմամբ, COP29-ն Ադրբեջանի միջազգային կշռի ավելացմանը չի նպաստել։ Ադրբեջանը, չգնալով հարաբերությունների կարգավորման կառուցողական ճանապարհով, չկարողացավ նաև գագաթնաժողովն օգտագործել իր նպատակների համար։

Վկան, ըստ Օրդուխանյանի, Արևմտյան պետությունների ղեկավարների՝ գագաթնաժողովին չմասնակցելու հանգամանքն է։ Անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցին՝ Էմիլ Օրդուխանյանը նշել է, թե այդ միջանցքը շատ ավելի հշետ էր Բաքվի համար բացել 2020-ին, քան այսօր, երբ աշխարհաքաղաքական փոփոխություններ են եղել։ Այսօր այդ միջանցքը հարկավոր է միայն Ռուսաստանին և Ադրբեջանին, իսկ Իրանը, Արևմուտքը, նաև Հնդկաստանը դեմ են։ Թուրքիան էլ, իր հերթին, զերծ է մնում ադրբեջանական նարատիվներն առաջ մղելուց։

Կարդացեք նաև

Back to top button