Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Մոտ կես տարի չէի տեսնում, չէի շարժվում, դժվար էր․ Վահե Կիրակոսյան․ «Կյանքին ասել այո՛»

Վահե Կիրակոսյանը ծնվել է 1998 թվականին Լոռու մարզի Կուրթան գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո զբաղվել է հողագործությամբ, օգնել ընտանիքին։ 2016-2018 թվականներին ժամկետային զինծառայություն է անցել Արցախի «Եղնիկներ» կոչվող զորամասում։ 2020-ի մայիսին պայմանագրային զինծառայության է անցել Վանաձորի «Դուց» անունով հայտնի զորամասում։

44-օրյա պատերազմի ընթացքում այս զորամասից էլ տեղափոխվել էր Արցախ։ Վահեն կռվել է Մատաղիսում, որտեղ էլ հոկտեմբերի 29-ին դիպուկահարի կրակոցից գանգուղեղային ծանր վիրավորում է ստացել։ Տևական ժամանակ կոմայի մեջ է եղել, արթնանալիս առաջին հարցը  դիրքերում մնացած ընկերներին էր վերաբերվում ՝ ի՞նչ եղան, ո՞ւր մնացին։

Մարմնի ձախ հատվածը պարալիզացված է։ «Կարելի է ասել անշարժ վիճակում ինձ տեղափոխեցին Զինվորի տուն, մոտ կես տարի տեսողությունս զրո էր։  Բժիշկների շնորհիվ հիմա շարժվում եմ, նստում, կանգնում, փոքր քայլեր անում, վիրահատությունից հետո տեսողությունս քառասուն տոկոս է, առօրյայում ինձ բավարարում է»,-ասում է Վահեն։

Կարդացեք նաև

Back to top button