ԿարևորՄիջազգային

Իսրայելը բազմակի հարվածներ է հասցրել Լիբանանին

Իսրայելն այսօր բազմաթիվ հարվածներ է հասցրել Լիբանանի մի շարք թիրախների, այդ թվում՝ Բեյրութի հարավային արվարձաններին և հարակից տարածքներին։ Բեյրութի հարավի Հարեթ Հրեյք և Քաֆաթ շրջաններում հարվածել են բնակելի շենքերին, Լեռնալիբանանի նահանգում՝ Հադաթի քաղաքապետարանին ։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը տարհանման կոչ էին արել Հարեթ Հրեյկի երեք շենքերի և դրանց հարակից տարածքների բնակիչներին՝ պահանջելով, որ այդ տարածքից առնվազն 500 մետր հեռավորություն պահպանեն։
Լիբանանի հանրային առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ 2023 թվականի հոկտեմբերի 8-ից սկսված Իսրայել-Հըզբոլլահ հակամարտության վերջին փուլում զոհերի թիվը հասել է 3583-ի, իսկ վիրավորներինը՝ 15244-ի։

Միայն նախօրեին բախումների հետևանքով 25 մարդ էր զոհվել, 121-ը՝ վիրավորվել է։

Թարգմանությունը՝ Կարինե Ծատրյանի

Կարդացեք նաև

Back to top button