
«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը ս.թ. դեկտեմբերի 28-ից մեկնարկելու է Երևան — Թբիլիսի-Երևան երթուղով չվերթերը:
Ինչպես հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից, չվերթերը կիրականացվեն շաբաթական 5 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ armenianairlines.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:




