
Դավիթ Խուդաթյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով նշանակվել է ՏԿԵ նախարար։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Դավիթ ԽՈՒԴԱԹՅԱՆԻՆ նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,- նշված է հրամանագրում:
Դավիթ Խուդաթյանը մինչ այս եղել է Արմավիրի մարզպետ։ Մարզպետ նշանակվել է այս տարվա հունվարին։
2018- 2024 թվականներին եղել է Արմավիրի քաղաքապետ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։




