
Բարձրագույն կրթությամբ, բայց մանկավարժի որակավորում չունեցող անձինք կարող են դասավանդել դպրոցում, եթե մասնակցել են դասընթացի և ստացել 30 կրեդիտ:
Օրենքի այս փոփոխությամբ կրթական գերատեսչությունը փորձում է լուծել դպրոցներում մասնագետների համալրման խնդիրը: Սակայն գործընթացի ժամանակ պարզվեց, որ որոշակի կարգավորումների կարիք կա։
Օրինակ՝ ո՞րը պետք է համարվի տվյալ ուղղությամբ համապատասխան մասնագիտական բարձրագույն կրթություն, ինչպե՞ս պետք է հաշվարկվեն կրեդիտները։ Կարիք եղավ ենթաօրենսդրական փոփոխության։


«Դպրություն» հաղորդման հյուրերն են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը և Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանի ուսուցչուհի Անուշ Խաչատրյանը։




