
Հունական «SKY express» ավիաընկերությունը սկսել է թռիչքներ իրականացնել Աթենք-Երևան-Աթենք երթուղով։ Աթենքի միջազգային օդանավակայանից դեպի «Զվարթնոց» չվերթերն իրականացվում են շաբաթական երեք անգամ՝ չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի, հայտնում են «Զվարթնոց» օդանավակայանից։
«Այս նոր երթուղին, ուղիղ թռիչքներով դեպի Հայաստանի մայրաքաղաք, ոչ միայն բավարարում է դեպի Երևան ճամփորդելու աճող պահանջարկը, այլ նաև խթանում է ավելի սերտ կապեր Հունաստանի և Հայաստանի միջև»,- ասել է «SKY express» ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Գերասիմոս Սկալտսասը։




