Մադրիդում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը, որին մասնակցում է 17 երկիր։ Հայաստանը կներկայացնի Լեո Մկրտչյանը: Լեոն Cosmic Friend երգով ելույթ կունենա 4-րդ համարի ներքո։ Մրցույթը հեռարձակվում է Հանրային հեռուստատեսության և Հանրային ռադիոյի եթերով։
«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթն այս տարի անցկացվեմ է «Ծաղկենք» խորագրի ներքո:
Հայաստանի պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել: Տեղի և միջազգային լավագույն մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 10-ամյա Լեոն:




