Հայագիտակ

Թումանյանի տաղանդաշատ որդին՝ Արտավազդը. «Հայագիտակ»

Արտիկը (հարազատները նրան այդպես էին կոչում) Թումանյանի տասը երեխայից չորրորդն էր։ Դեռ փոքրուց աշխույժ էր, աչքաբաց, ամենատարբեր արվեստներով հետաքրքրվող։

Նա բանաստեղծություններ էր գրում, նկարում և աստիճանաբար դուրս էր գալիս հանճարեղ հայրիկի ստվերից։

 «Արտիկը շատ լավ կազմակերպիչ էր։ Նա եղավ Վանի վերջին պարետը։ Տեսավ Վանի հերոսական ինքնապաշտպանությունը, անկումը, զոհվեց Վանի վերջին կռիվների ժամանակ», – պատմում է թումանյանագետ Անի Եղիազարյանը։

Թումանյանը, մինչև իր կյանքի վերջին օրը, չհավատաց Արտիկի մահվանը․ հաճախ խոսում էր նրա հետ, հույսով սպասում, որ կգտնվի։

Տաղանդավոր որդու մահը կոտրեց գրողին, ժամանակից շուտ ծերացնելով և արագացնելով մահը։

Կարդացեք նաև

Back to top button