Էկոսֆերա

Քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու չեն մեկնի․ Հայաստանում կանցկացվի COP29-ի այլընտրանքային համաժողով․ «Էկոսֆերա»

ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման վերահսկող բարձրագույն օրենսդիր մարﬕնը Կողﬔրի համաժողոﬖ է (COP):

Կոնվենցիային կողմ է 198 երկիր։Որոշ երկրներ արդեն հայտարարել են Բաքվում կայանալիք COP29-ին մասնակցելու մասին։ Հայաստանը դեռևս որևէ հայտարարություն պաշտոնապես չի արել։ Իսկ քաղհասարակությունն արդեն իսկ տարածել է հայտարարություն՝ կոչ անելով միջազգային հանրությանը բոյկոտել Բաքվում անցկացնելիք COP29-ը։

Հայաստանի անտառներ ՀԿ նախագահ Նազելի Վարդանյանը տեղեկացնում է, որ քաղհասարակության ներկայացուցիչները նույն օրերին այստեղ՝ Երևանում կանցկացնեն այլըտնրանքային համաժողով։

 «ՀԿ-ները հայատարարություն են տարածել, որ մենք Հայաստանում կանենք այլընտրանքային COP29-ը։ Մենք Բաքվում անելիք չունենք։ Ով էլ գնա, պետք է նստի ու լսի, թե մեր հասցեին ինչ են ասում և ոչ մի հնարավորություն չի լինելու պատասխանելու։ Քարտուղարությանը տեղեկացրել ենք որոշման մասին, սպասում ենք պատասխանին։ Նրանք վիզաներ էլ չեն տալիս։ Քարտուղարության բյուրոյում կա մի ներկայացուցիչ, որը Գերմանիայի քաղաքացի է, բայց հայի ազգանունով և իրեն էլ չեն տվել վիզա։ Այստեղից առավել ևս կարծում եմ՝ չեն տա։ Բոլոր դեպքերում կա նաև անվտանգային խնդիր»,— ասաց Վարդանյանը։

Կարդացեք նաև

Back to top button