Մասնագիտություն

Շուկայագետ. ինչպես դառնալ մրցունակ մասնագետ. «Մասնագիտություն»

Շուկայագիտություն. բիզնեսը շուկայում խորապես դիտարկելու, բիզնեսի արդյունավետությունը բարձրացնելու, մրցակիցների համեմատ դիրքերն ամրապնդելու, առաջխաղացման և վաճառքի լավագույն միջոց, որը զբաղեցնում է առանցքային տեղ ձեռնարկության առաքելության, ռազմավարության և հաջողության գործում:

Շուկայական հարաբերություններին վերաբերող այս գիտության՝ շուկայագիտության կամ մարքետինգի պահանջարկն աշխարհում շատ մեծ է: Համարվում է, որ ճիշտ ընտրված մարքեթինգային քաղաքականությունը և թիրախային շուկան կարող են դառնալ յուրաքանչյուր բիզնեսի հաջողության բանալին:

Կիրառելով մարքեթինգի ողջ գործիքակազմը՝ շուկայի ուսումնասիրություն, մանրակրկիտ վերլուծություն մրցակիցների շրջանում, գնորդների պահանջարկի սահմանում, կանխատեսում, մոդելավորում, շուկայագետը վաճառքի ճիշտ և արդյունավետ մեխանիզմի կազմակերպման գործում օժանդակելով վաճառքի թիմին, ստեղծում է նոր հնարավորություններ, բացահայտում է հաճախորդների կարիքները, բարձրացնում ապրանքի կամ ծառայության պահանջարկը և ապահովում երկարաժամկետ հարաբերությունների հաստատում սպառողների հետ:

Զրույց Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության անբիոնի վարիչ, շուկայագիտություն մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Աննա Հակոբջանյանի հետ։

Կարդացեք նաև

Back to top button