
Հայաստանում երիտասարդների կրթության, զբաղվածության, իրենց ներուժի բացահայտման, կարողությունների շարունակական զարգացման, ինքնաիրացման մասին են խոսում իրենք՝ երիտասարդները։
- Իսկ որո՞նք են նրանց պահանջներն ու ակնկալիքները։
- Ինչպիսի՞ կրթություն ունենք այսօր։
- Կարո՞ղ է այն ապահովել երիտասարդների որակյալ կրթության, կարողությունների շարունակական զարգացման և զբաղվածության հարցը։
Իրենց կարծիքներն արտահայտում են երիտասարդները։
«Դպրություն» հաղորդման հյուրերն են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողուհի Մարիա Կրտիկաշյանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի ասիստենտ Տիգրան Սևյանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի Արուս Այվազյանը և Երևանի պետական համալսարանի ուսանող Էրիկ Բաղդասարյանը։




