Սփյուռքի ձայնը

Արհմիությունների դերի մեծացումը և հայկական շրջանակի վստահությունը. «Սփյուռքի ձայնը»

«Ամենայն Հայոց սարկավագ»․ այս տիտղոսեվ են կնքել  ամերիկահայերը սարկավագ, Լոս Անջելեսի արհմիությունները  համակարգող  ընկերության վարիչներից Ստեփան Հովակիմյանին, որը համահայկական գագաթնաժողավին մասնակցելու նպատակով Հայաստանում էր։ Նա տարբեր ժամանակներում Հայաստանում արհմիությունների գործառույթները զարգացնող ծրագրեր է փորձել ներդնել՝ հանդիպելով ու համագործակցելով տարբեր կառույցների հետ։ Ասում է, որ այդ գործընթացը բարդ է, քանի որ վստահության ու ինֆորմացիայի պակաս կա Հայաստանում։

«Մեր միությունն ունի 200 հազար անդամ, որոնցից 10 հազարը հայեր են։ Նրանք ունեն աշխատանքային տարբեր խնդիրներ, որոնք լուծվում են նաև մեր միջոցով։ Արհմիությունների համակարգող ընկերությանը միայն չեն վստահում Հայաստանից եկածները», — պատմում է Ստեփան Հովակիմյանը և ավելացնում, որ 2009 թվականին իրենք ստեղծել են հայկական բաժինը և այցելում են  տարբեր երկրներ, այդ թվում Հայաստան՝ համագործակցության եզրեր ստեղծելու համար։

Երկկողմանի քննադատություններ ու միասին չաշխատելու պատճառները  շատ են` ասում է Ստեփան Հովակիմյանն ու նշում, որ իրենք այդ ամենի մասին տեղեկացել են դեռևս 2017 թվականին, երբ Հայաստանում անցկացվել է հանդիպում-քննարկում  պետական մարմինների  և արհմիությունների  հետ։

Խոսելով արհմիությունների գործունեության մասին` Ստեփան Հովակիմյանը նաև անդրադառնում է նաև իր վերլուծությանը, որը վերաբերում է Հայաստանում աշխատատեղերի բացակայության մասին կարծիքին։ Ասում է, որ թեև շատերն այսօր Հայաստանից հեռանում են այդ պատճառաբանությամբ, սակայն իր եղբոր՝  Սարգիս Հովակիմյանի օրինակը փաստում է հակառակը։

Սարգիսը Եվրոպայում կրթություն ստանալուց հետո ընտանիքի հետ եկավ Հայայստան և այտեղ հիմնեց սեփական կլինիկան։ Նրա որդին՝ Կարո Հովակիմյանը մասնակցեց 44-օրյա պատերազմին ու զոհվեց։ Սարգիսն այսօր Հայաստանում ոչ միայն աշխատում է, այլև հիմնել է մի հիմնադրամ, որը կրում է տղայի անունը և տարբեր ծրագրեր է իրականացնում թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում։

Ստեփան Հովակիմյանը համոզված է, որ այսօր Հայաստանում աշխատանքային հարցերը նաև այստեղ ապրելու միջոցով կարող են լուծվել։ Իսկ բազմազանությունն ու տարբեր մոտեցումները միայն առողջ մրցակցություն կունենան։

Ինչ վերաբերում է Հայաստան-սփյուռք հարաբերություններին ու այսօր առկա խնդիրներին՝ նշում է․ «խնդիրներն ու պառակտող իրավիճակները շատ են։ Դրանք ամենուր են, անգամ՝ եկեղեցում։ Ես փորձում եմ կապ պահել ոչ միայն Անթիլիասի, այլև՝ էջմիածնի թեմի հետ։ Այդ պատճառով էլ ինձ կանչում են «Ամենայն Հայոց սարկավագ», — ասում է Ստեփան Հովակիմյանը։

Կարդացեք նաև

Back to top button