Դժվարություններ հաղթահարելն ու անկարելիին հասնելը սովորական երևույթներ են մարզիկի համար՝ եթե կա կամք ու ցանկություն, ու չնայած սպորտային կյանքը կարճ է, բայց ունի ֆանտաստիկ ձգող ուժ ու գրավչություն:
Այսօր խոսելու ենք ամենատարածված, դիտարժան ու սիրված մարզաձևերից մեկի՝ սամբոյի մասին:
Ամբողջ աշխարհում հազարավոր պատանիներ նախընտրում են հենց այս մարզաձևը, իսկ լավագույնները փայլում են իրենց հաջողություններով:
Սամբո. հարուստ պատմությամբ այս մարզաձևը տարբեր ժողովուրդների ազգային ըմբշամարտերի ձևերի յուրահատուկ համադրում է, երկու մարզիկների գոտեմարտ՝ ինքնապաշտպանություն առանց զենքի:
Այս մարզաձևում հաջողություններ գրանցելու համար անհրաժեշտ կլինեն քրտնաջան մարզումներ, տոկուն և մրցունակ ոգի, ամուր ու անկոտրում բնավորություն, ուժ և նպատակասլացություն, արիություն, հաղթանակի ձգտում:
Զրույց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, սամբոյի եվրոպայի ֆեդերացիայի փոխնախագահ Միքայել Հայրապետյանի հետ: