Մշակույթ

«ՔՈՉԱՐ 360°» փերֆորմանս-ինստալյացիա՝ Հայաստանի Ազգային պատկերասրահում

Նոյեմբերի 6-ին և 7-ին՝ ժամը 19․00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կկայանա «ՔՈՉԱՐ 360°» փերֆորմանս-ինստալյացիա։

Ներկայացվող բազմաժանր նախագիծը պարի, կենդանի երաժշտության, վիդեո պրոյեկցիայի միաձուլում է՝ ներկայացնելու Երվանդ Քոչարի պատկերային ու տարածական մտածողությունը։ Սա ֆրանսիացի նշանավոր պարուսույց Մուրադ Մերզուկիի և ռեժիսոր Սաթէ Խաչատրյանի երկրորդ համագործակցությունն է։

Առաջինը Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» պարային ներկայացումն էր, որը ցուցադրվել է Երևանում 2024 թվականի մարտին։

Նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարի (1899-1979) ստեղծագործությունը 20-րդ դարի համաշխարհային կերպարվեստի ամենահետաքրքիր երևույթներից է:

1923-1936թթ. Քոչարն ապրել և ստեղծագործել է Փարիզում, ցուցադրվել Պիկասոյի, Լեժեի, Պիկաբիայի, Արպի, Դե Կիրիկոյի, Մատիսի, Միրոյի և այլոց հետ՝ արժանանալով ժամանակի նշանավոր արվեստի քննադատների գնահատանքին ու դասվել այն մեծերի շարքում, որոնց արվեստով պայմանավորվեց 1920-30-ականների եվրոպական ավանգարդն ու համաշխարհային կերպարվեստի հետագա ընթացքը:

Փարիզում Քոչարը ստեղծել է պլաստիկ-գեղանկարչական նոր՝ կինետիկ արտահայտչաձև՝ Տարածական նկարչությունը («Peinture dans l’espace»), որը ներառում է ժամանակը որպես լրացուցիչ չորրորդ չափ և արվեստի խոշորագույն տեսաբանների կարծիքով Ավանգարդ արվեստի մեծագույն նվաճումներից է։

Կարդացեք նաև

Back to top button