ԿարևորՀասարակություն

«Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանն են արժանացել Բարսեղ Թումանյանը, Արմեն Խանդիկյանը, Լևոն Թոքմաջյանը, Հենրիկ Էդոյանը

Երևանի ավագանու որոշմամբ «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանն են արժանացել օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը, քանդակագործ, ակադեմիկոս, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը, բանաստեղծ, գրականագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հենրիկ Էդոյանը և բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանը: 

«Երևանը մարդիկ են, ովքեր իրենց տաղանդով, նվիրումով և աշխատանքով ապրեցնում են քաղաքն ու մշակութային կյանքը»,-գրել է իր ֆեյսբուքյան էջում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ շնորհակալագրեր, պատվոգրեր է հանձնել նաև Երևանի քաղաքապետարանի այն աշխատակիցներին, ովքեր իրենց աշխատանքով առանձնացել են և ցուցաբերել լավագույն արդյունքները։

Կարդացեք նաև

Back to top button