Վերնատուն

Արվեստի ջատագովման համայնքը՝ արվեստագետների շահերի պաշտպան. «Վերնատուն»

Արվեստի ջատագովման նորաստեղծ կազմակերպությունը՝ ASA-ն ստեղծվել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի արդյունքում։ Այն նպատակ ունի ակտիվացնել արվեստի ոլորտը, զարգացնել ու կրկնապատկել մշակույթի զարգացման ռեսուրսները, ձևավորել քաղաքականություն, որը կամրապնդի Հայաստանի արվեստի ու արվեստագետի դիրքերը համաշխարհային մշակութային հարթակներում: Կազմակերպությունը սերտորեն համագործակցելու է ոչ միայն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, այլև Էկոնոմիկայի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների հետ։

«Կատապուլտ» ծրագրի հաղորդակցման և միջոցառումների պատասխանատու Շողակաթ Մլքե-Գալստյանը խոսում է ASA կազմակերպութան նպատակների, խնդիրների ու առաջիկա ծրագրերի մասին։

«Կատապուլտը», հետազոտելով արվեստի ոլորտը, այն նախևառաջ  դիտարկել է թվերով և կարիքների գնահատմամբ` նշում է Շողակաթը: «Մենք հասկացանք, որ արվեստագետի համար շատ քիչ է միայն  ֆինանսական աջակցությունը։ Շատ կարևոր է այն միջավայրը, որտեղ գործում է արվեստագետը և այն ստեղծագործելու համար պետք է  բարենպաստ լինի։ Արվեստագետն ինքը չպիտի իր շահերի պաշտպանությամբ զբաղվի, դա ոլորտի խնդիրն է, ոչ թե արվեստագետի», – ասում է Շողակաթ Մլքե-Գալստյանը։

Կարդացեք նաև

Back to top button