Իսրայելի ՊԲ-ն հայտնել է «Հեզբոլա»-ի հանգուցյալ առաջնորդ Հասան Նասրալլային փոխարինել պատրաստվող հոգևորականին չեզոքացնելու մասին: Նասրալան սպանվել էր մոտ երեք շաբաթ առաջ իսրայելական ավիահարվածի ժամանակ:
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Հաշեմ Սաֆիեդդինը մահացել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձաններին հասցված ավիահարվածների հետևանքով։
Իսրսյելի դեմ պայքարող լիբանանյան շիա մահմեդական հզոր կազմակերպությունը` «Հեզբոլա»-ն, Սաֆիեդինի մահը չի հաստատել:
Կազմակերպության նախորդ առաջնորդ Նասրալլան սպանվել է սեպտեմբերի 27-ին Բեյրութի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով:




