Մասնագիտություն

Երաժշտական գործիքների թագուհի՝ երգեհոն. «Մասնագիտություն»

Մասնագիտության ընտրությունը դյուրին գործ չէ. ի՞նչ մասնագիտություն ընտրել, ո՞րն ամենից լավ կհամապատասխանի մեր բնավորությանն ու էությանը:

Եթե մանկությունից կամ պատանեկությունից արդեն ունեք հստակ ձևավորված նախընտրություններ և իր պայծառ ու դրական ելևէջներով, հմայիչ հույզերով ու մեծ էներգիայով Ձեզ գրավել է երաժշտական աշխարհը, ապա այս մասնագիտությունը եզակի հնարավորություն է ընձեռում շփվելու մարդկային ամենամեծ ստեղծագործություններից մեկին՝ երաժշտությանը:

Պատկառելի և շքեղ տեսք, հզոր և հարուստ հնչողություն, ինքնատիպ և տպավորիչ ձևավորում. աշխարհի ամենահին երաժշտական գործիքներից մեկն է երգեհոնը, արվեստի գործ, որի հնչյունները, խոր ներթափանցելով մարդու սրտի մեջ, չեն կարող անտարբեր թողնել որևէ մեկին:

Երաժշտական գործիքների բազմազանության մեջ մեծ և աննկարագրելի հնարավորությունների գործիք է երգեհոնը, որը դարերի ընթացքում կատարելագործվելով ձեռք բերեց ​​մեծ ճանաչում՝ կիրառվելով ինչպես աշխարհիկ, այնպես էլ՝ եկեղեցական արարողություններում:

Այսօրվա հաղորդման հյուրը մի արվեստագետ է, որի ստեղծագործական անցած ճանապարհն առավել քան հարուստ է ու տպավորիչ: Փայլուն տիրապետելով իր մասնագիտության գաղտնիքներին և հմտություններին՝ տարիների ընթացքում նա կերտել և շարունակում է կերտել հայ երգեհոնային արվեստի իր պատմությունը։

Զրույց երգեհոնահար, «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի մենակատար Թերեզա Ոսկանյանի հետ։

Կարդացեք նաև

Back to top button