Հայագիտակ

Ալեքսանդր Կարատովի ձայնը նման էր «թանկարժեք քարերով զարդարված ռաջայի թագի». «Հայագիտակ»

20-րդ դարի սկզբին Աստրախանում ծնված հայազգի Ալեքսանդր Կարապետովն իր հարուստ ու շքեղ տենորի շնորհիվ շատ արագ հայտնի դարձավ ռուսական կայսրությունում։

Երբեք չզբաղվեց իրավաբանությամբ, չնայած բարձրագույն կրթությանը, ավարտեց նաև կոնսերվատորիան և իրեն նվիրեց վոկալ արվեստին։ Սպենդիարյանի տուն-թանգարանի գիտաշխատող Սիրարփի Ենգիբարյանն ասում է. «Կարատովը երկու հազար անգամ հանդես է եկել օպերաներում, երկու հազար անգամ էլ կամերային համերգներում»։

Նա եղավ Կիևի ու Թիֆլիսի օպերային թատրոնների մեներգիչը և համարվում էր լավագույն Լենսկին ողջ Ռուսաստանում։ Սակայն հայրենիքն ի վերջո ձգեց Կարատովին։ Երևանի Օպերային թատրոնում, «Ալմաստ» օպերայում նա կատարեց Աշուղի դերը, իսկ «Անուշում»` Սարոյինը։ Հանդես եկավ նաև որպես մի քանի օպերայի բեմադրիչ, իսկ «Քաջ Նազար» օպերայի առաջին և միակ ներկայացման մեջ կատարեց գլխավոր դերը։

Կարատովը, որպես «ռուս» երգիչ, գրանցված է հիսուն լավագույնների շարքում։

Կարդացեք նաև

Back to top button