Հայագիտակ

Դանիացի ուսանողները սովորում են գրաբար. «Հայագիտակ»

Գրաբարը 19-րդ դարից սկսած եղել և մնում է եվրոպացի հայագետների հետաքրքրության կենտրոնում։ Կոպենհագենի համալսարանում պրոֆեսոր Բիրջիտ Ռասմուսսեն Օլսենի գլխավորությամբ ուսանողները ուսումնասիրում են գրաբարը, փորձում են «Աստվածաշունչ» թարգմանել։

Բիրջիտը գրեթե ամեն տարի լինում է Հայաստանում, Երևանի Մատենադարանում։ Ի թիվս հնագույն այլ լեզուների, նա վաղուց հրապուրվել է հնագույն հայերենով և սովորեցնում է այն իր ուսանողներին։ Վիմագրագետ Արսեն Հարությունյանն ասում է. «Ես մի քանի դասախոսություն կարդացի, և հասկացա, որ ուսանողներին հատկապես հետաքրքրում էին փակագրերը և հայերենի տառատեսակները, որոնք շատ կարևոր է իմանալ թե՛ վիմագրերը, թե՛ ձեռագրերը կարդալու համար»։

Գրաբարը սեր է առաջացնում հայկական մշակույթի, Հայաստանի հանդեպ, իսկ դա շատ կարևոր է մեր օրերում։ Գրաբարը մշակութային դեսպանի դեր է կատարում։

Կարդացեք նաև

Back to top button