Միջազգային

Իրաքի նախագահ է ընտրվել քուրդ Ֆուադ Մասումը

Ազգությամբ քուրդ Ֆուադ Մասումն ընտրվել է Իրաքի նախագահ։ Երկրի խորհրդարանը նրան ընտրել է բազմաթիվ ձգձգումներից հետո։

Սա երկրորդ կարևոր պաշտոնն է, որի շուրջ իրաքցիները պետք է համաձայնության գային խորհրդարանի խոսնակի պաշտոնում սունի Սալիմ Ջաուրի ընտրությունից հետո:

Իրաքցի գործիչները նախարարների կաբինետը ձևավորում են բիրտ պայքարի, նաև ծայրահեղ իսլամիստների և սունի գրոհայինների  կողմից սպառնալիքների պայմաններում: Մինչև օգոստոսի կեսը կողմերը պետք է ընտրեն շիաների ներկայացուցչին, ով կզբաղեցնի վարչապետի պաշտոնը։

Իրաքի գործող վարչապետ Նուրի ալ Մալիքին հայտարարել է, որ կցանկանար պահպանել պաշտոնը: Ալ-Մալիքիի հրաժարականի կոչեր հնչում են ինչպես Իրաքի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։

Կարդացեք նաև

Back to top button