Հայագիտակ

Պահպանել և հանրահռչակել ժողովրդական արհեստները. «Հայագիտակ»

Հիմնադրման օրվանից Հովհաննես Շարամբեյանի անվան ժողարվեստի թանգարանի հավատամքն է պահել-պահպանել և ամեն կերպ հանրահռչակել ժողովրդական արհեստները` գորգագործությունը, ասեղնագործությունը, դարբնությունը, փայտագործությունը և այլն։

Մշտապես գործող խմբակներից բացի, այստեղ միշտ կազմակերպվում են ցուցահանդեսներ, վարպետաց դասեր, իսկ վերջերս նաև ժողարհեստների փառատոներ են կազմակեպվում, որտեղ այցելուները ծանոթանում են տարբեր արհեստների մանրամասներին, հետևում են հմուտ վարպետների աշխատանքին։

Թանգարանի փոխտնօրեն Գայանե Ասլանյանն ասում է. «Դպրոցականները գալիս են թանգարան, ծանոթանում են այս կամ այն արհեստին, հաճախ անմիջապես ուզում են զբաղվել դրանով»։

Հանրահռչակման գործում մեծ դեր է կատարում հանրային կապերի բաժինը, որի ղեկավար Գոhար Գևորգյանն ասում է. «Այսպիսի թանգարաններ շատ երկրներում կան։ Մենք փառատոներ կազմակերպելիս կապվում ենք նրանց հետ, ապահովում ենք միջմշակութային կապերը»։

Փառատոները ոչ միայն ծանոթացնում են տարբեր երկրներից ժամանած հյուրերին մեր ազգային մշակույթին, այլև հնարավորություն են տալիս հրավիրել միմյանց իրենց երկրները, լինել թանգարաններում և ցուցահանդեսներին ներկայացնել հայկական մշակույթը։

Կարդացեք նաև

Back to top button