ԿարևորՄիջազգային

Իսրայելի հարվածները սպառնում են Լիբանանի առողջապահական հիմնարկությունների բնականոն աշխատանքին

Լիբանանին հասցված իսրայելական հարվածները սպառնում են արդեն առողջապահական հիմնարկությունների բնականոն աշխատանքին։ Երկրի հարավում բազմաթիվ հիվանդանոցներ ստիպված են դադարեցնել գործունեությունը, իսկ տեղի այն բնակիչները, որոնք չեն էվակուացվել, տառապում են հրթիռային հարվածների տարափի տակ՝ հայտնում է Reuters-ը։

Հոկտեմբերի 7-ին, Գազայի պատերազմի սկսվելու տարելիցի օրը, Իսրայելի ուժգնացած հարձակումներն ուղղված են եղել հարավային Սուր քաղաքի վրա, որտեղ 54-ամյա Աբբաս Մազենի տունն էր ավերվել, և նա հայտնվել էր հիվանդանոցում։

«Մենք ճաշ էինք եփում։ Հրթիռը հարվածեց։ Ես վիրավորվեցի։ Չգիտեմ, թե ընտանիքիս մյուս անդամներն ուր են»,-նա ասել է երկուշաբթի օրը հիվանդանոցում։

Մազենը հայտնել է, որ ինքը չէր կարող կնոջն ու երկու դուստրերին հեռացնել քաղաքից երկու շաբաթ առաջվա էվակուացիայի ժամանակ։ «Մենք մնացինք, քանի որ կարծում էինք, թե մեր տանը մեզ ոչ մի բան չէր կարող սպառնալ։ Եթե պետք լիներ, մենք կարող էինք տեղաշարժվել տարածքում։ Բայց հիմնական հեռանալ չէինք կարող։ Ես գնալու ուրիշ տեղ չունեմ։ Ես աշխատանք ունեմ, բայց ունեմ նաև զիթապտղի ծառեր և այծեր, որոնք խնամք են պահանջում։ Այս պահին աշխատանքիս տեղը չկա, այնպես որ ես կաթ և պանիր արտադրելով և հաց թխելով եմ վաստակում»,-ասել է նա։

Սուրի այն չորս հիվանդանոցները, որոնք դեռ գործում են, ավելի քիչ են ծանրաբեռնցած բնակիչների մի մասի հեռանալու պատճառով։ Բայց շարունակում են հարձակումներից տուժածների ընդունել։ Հիվանդանոցներից մեկում Հասսան Եիսսա անունով մի բուժքույր նկարագրել է բուժանձնակազմի իրական դաժան վիճակը․ «Մեր կողքին ռումբեր էին պայթում, իսկ մենք ստիպված էինք աշխատել։ Վերջերս աշխատանքի ծավալը պակասել է, որովհետև մարդկանց մեծ մասը հեռացել է քաղաքից։ Բնակչությունն այնքան էլ խիտ չէ այսօր։ Սկզբնական շրջանում օդային հարվածներից շենքերն էին փլուզվում։ Մեզ ընտանիքներն ամբողջ կազմով էին օգնության դիմում։

Թարգմանությունը՝ Շուշանիկ Նավասարդյանի

Կարդացեք նաև

Back to top button