Հայագիտակ

Արվեստի բուժիչ ուժը. «Հայագիտակ»

Արտթերապիան, որպես բժշկական ուղղություն, տարածում գտավ 20-րդ դարի սկզբին` հատկապես Առաջին համաշխարհայինից հետո։ Երաժշտության, քանդակի, նկարների օգնությամբ հոգեբանները և բժիշկ-հոգեբույժները սկսեցին նախ ախտորոշել, իսկ հետո նաև բուժման ուղիներ գտնել հոգեբանական և հոգեկան խնդիրներ ունեցող, իսկ դարավերջին նաև Ալցհայմերով տառապող հիվանդների համար։

Հոգեբան Մարիամ Շուշան Հերգնյանն ասում է. «Շատ կարևոր է այդպիսի խնդիրներ ունեցող հիվանդների համար թանգարաններ և պատկերասրահներ, նաև համերգներ գնալը։ Արվեստի գործերը օգնում են վերականգնել նեյրոնները, թույլ չեն տալիս, որ հիվանդությունները խորանան։ Երաժշտության օգտակար և բուժիչ հատկությունները բոլորին են հայտնի»։


Կարդացեք նաև

Back to top button