
Գլխավոր դատախազությունը պահանջում է Աղվան Հովսեփյանից բռնագանձել 29 անշարժ գույք, 2,5 միլիարդ դրամ:
Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը:
«Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի
Հանրապետության բռնագանձել՝
29 անշարժ գույք.
8 իրավաբանական անձանցում մասնակցություն.
2 միլիարդ 551 մլն 100 հազար դրամ»,-ասված է հայտարարության մեջ:
Դատախազության Հանրային կապերի բաժնի հաղորդմամբ, Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 27-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցադիմումը:




