Բռնկված հրդեհ, փակ դռներ, անանցանելի ճանապարհներ, պայթյուն, ավտոճանապարհային պատահարներ, երկրաշարժեր, ջրհեղեղներ, փոթորիկներ, օդային աղետներ, տուժածներ, դճբախտ պատահարներ, փլուզում, ջրալցումներ, վտանգ ներկայացնող իրավիճակների ապամոնտաժում, բնական և տեխնածին ամենատարբեր արտակարգ իրավիճակներ. վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը՝ օգնության են հասնում փրկարարները՝ հասարակության խաղաղ և ապահով կյանքի առաջամարտիկները:
Նրանց կյանքը լի է ռիսկով և ինքնազոհաբերությամբ, իսկ մասնագիտությունն առողջության համար ամենամեծ վտանգ պարունակողներից է, բոլոր անելանելի իրավիճակներում մենք նրանց ենք առաջինն ահազանգում, ցանկացած արտակարգ իրավիճակում նրանք վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը, համբերատար և բարեհամբույր միշտ մարդու կողքին են՝ ցուցաբերելով անհրաժեշտ օգնություն, իսկ նրանց աշխատանքի կատարման հաջողությունը մեծապես պայմանավորված է իրենց ֆիզիկական, բարոյահոգեբանական և մասնագիտական բարձր պատրաստվածությամբ:
Զրույց ՀՀ Ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի ընդհանուր ֆիզիկական պատրաստության ցիկլի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Հայկ Ղազարյանի և ՀՀ Ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Հարություն Ղազարյանի հետ: